Ղասեմի. Թուրքիայի պաշտոնատարների ոչ-կառուցողական հայտարարությոնները բարդացնում են Սիրիայի իրավիճակը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «ԻԻՀ-ն որպես Մոսկվայի եռակողմ գործընթացի մասնակից, ընդգծում է այդտեղ կայացած համաձայնությունների գործադրումը և այս համաձայնության դիմացի կողմը համարվող Թուրքիայի պաշտոնատարներին կոչ է անում առկա իրականություններին և այդ երկրի ստանձնած պարտավորություններին հակառակ դիրքորոշում չընդունել»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը հավելել է. «Սիրիայում հաստատված հրադադարը շարունակաբար խախտվել է այդ երկրի կառավարության զինված ընդդիմության կողմից: Առկա ստույգ տեղեկությունների համաձայն, մեկ օրվա ընթացքում զինված խմբերի կողմից հրադադարը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի մանրամասնությունը հնարավոր է հրապարակել»:
«Անկասկած ԻԻՀ-ը հենց այնպես որ մինչ այժմ իր ամբողջ ջանքն իր գործ է դրել հրադադարի կայացման և Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար ճանապարհա հարթելու ուղղությամբ, այսուհետ էլ շարունակելու է իր այդ քաղաքականությունը»,-հայտարարել է Ղասեմին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարայի կողմից հովանավորվող զինված խմբերը հավատարիմ են հրադադարի կապակցությամբ ստանձնած պարտավորություններին: Նա Իրանից պահանջել է հրադադարի հանդեպ հավատարիմ մնալու հարցում ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա: