Ղասեմի. Ահաբեկչության հանդեպ Արաբիայի հովանավորությունը տարածաշրջանը խռովության է մատնել
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Արաբիայի գահաժառանգի տեղակալի և պաշտպանության նախարարի Իրանի դեմ կատարած հայտարարություններին, ասել է. «Արաբիան պաշտպանելով թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին, տարածաշրջանը խռովության է մատնել»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ գիշեր ասել է. «Սաուդյան Արաբիան այն դերակատարներից է, որոնց քաղաքականության վերանայումն անհրաժեշտ է համաշխարհային խաղաղության ու անդորրի համար»:
Ղասեմին նշել է, որ թաքֆիրական ահաբեկչությունն անկասկած բխում է վահաբականությունից: «Սաուդյան Արաբիան մի կողմից պատասխանատու է Սիրիայի, Իրաքի ու Եմենի ժողովրդի դեմ արյունալի ոճրագործություններում ու միևնույն ժամանակ Սիոնիստական ռեժիմի հետ համընթացության ու համագործակցության պատճառով դավաճանել է մուսուլմաններին և հատկապես արաբական աշխարհին ու Պաղեստինի իդեալին»:
«Արևմուտքի անվտանգության ծառայությունների զեկույցներում շարունակաբար հաստատվել է Արաբիայի պաշտոնական կառույցների և աշխարհում թաքֆիրական ծայրահեղականների միջև իմաստավոր ու կազմակերպված կապի գոյությունը և թվում է, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հայտարարություններն ինչ-որ կերպ նպատակ ունեն շրջանցել անվտանգության կառույցների հիշյալ զեկույցները»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ղասեմին ընդգծել է. «Արաբիայի պետական այրերը նման ապարդյուն հայտարարություններ անելու փոխարեն պիտի վերանայեն իրենց քաղաքականությունը և խորհեն իրենց ավերիչ քայլերի ու քաղաքականության հետևանքների մասին»:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար և գահաժառանգի տեղակալ Մոհամմեդ Բեն Սալմանն ամերիկյան «Ֆարին Աֆեյրզ» պարբերաթերթի հետ զրույցում հայտարարել էր. «Իրանը ներկայացնում է հարցեր, որոնք են առանց սահմանների գաղափարախոսությունները, անկայունությունն ու ահաբեկչությունը»: