Իրանի ու ԱԷՄԳ-ի համագործակցությունն Էրաղչու և Ամանոյի հանդիպման առանցքը
https://parstoday.ir/hy/news/iran-i50491-Իրանի_ու_ԱԷՄԳ_ի_համագործակցությունն_Էրաղչու_և_Ամանոյի_հանդիպման_առանցքը
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովում Իրանի բանակցող պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Էրաղչին երեքշաբթի օրը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գերատեսուչ Յուկիա Ամանոյին: Կողմեևգ զրուցել են Իրանի ու գործակալության համագործակցությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 04:20 Asia/Tehran
  • Իրանի ու ԱԷՄԳ-ի համագործակցությունն Էրաղչու և Ամանոյի հանդիպման առանցքը

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովում Իրանի բանակցող պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Էրաղչին երեքշաբթի օրը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գերատեսուչ Յուկիա Ամանոյին: Կողմեևգ զրուցել են Իրանի ու գործակալության համագործակցությունների շուրջ:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, Էրաղչին անդրադարձել է ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ ստանձնած պարտավորությունների իրագործմանը, որն արժանացել է նաև ԱԷՄԳ-ի հաստատմանը: Նա հավելեկ է այս կապակցությամբ գործակալության պրոֆեսիսոնալ դերակատարության նշանակությունը և պահանջել ԱԷՄԳ-ի դրական դերակատարության շարունակվելը:

Հանդիպման ժամանակ Յուկիա Ամանոն կարևորելով ՀԳՀԾ-ի նշանակությունն ընդգծել է ապագայում ՀԳՀԾ-ի հանդեպ պարտավորությունների ստուգման հարցում գործակալության դերակատարության շարունակվելը:

Իրանի դեմ շրջափակումների օրենքի ISA-ի գործադրման ժամկետը երկարացնելու պատճառով ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոտնահարվելու հարցը քննարկելու նպատակով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դիմումով և Իրանի ու 5+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով երեքշաբթի օրը նիստ գումարեց Վիեննայի «Քոուբուրգ» հյուրանոցում:

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո սա երկրորդ անգամ է, որ համատեղ հանձնաժողովն Իրանի պահանջով նիստ է գումարում ԱՄՆ-ի անհավատարմությունը և ՀԳՀԾ-ին հակասող այս երկրի քայլերը քննարկելու համար:

Այս նիստի ընթացքում բոլոր երկրներն իրենց լիարժեք հավատարմությունը հայտնեցին ՀԳՀԾ-ի հանդեպ և ընդգծելով շրջափակումների չեղարկման բաժնում ՀԳՀԾ-ի ազդեցիկ ու համապարփակ գործադրմանը վնասող քայլերից հրաժարվելու անհրաժեշտությունը պահանջեցին առկախել ISA-ն և այն օրենքները, որոնց գործադրումը ՀԳՀԾ-ի համաձայն պիտի դադարեցվի: