«ՀԳՀԾ-ի խախտումը զարմանք է պատճառելու Թրամփին».-Զարիֆ
Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարարի խոսքով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը զարմանք է պատճառելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահին:
Չորեքշաբթի հունվարի 18-ին Շվեյցարիայի Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա ավանդական նիստին առընթեր կայացած կլոր սեղանի ժամանակ , Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության թեմայով բանակցությունների վերկսսումը կարող է զարմացնել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող Դոնալդ Թրամփին»:
Անդրադառնալով միջուկային համաձայնության ձեռքբերմանն ուղղված Իրանի և համաշխարհային ուժերի միջև կայացած բարդ ու դժվարին բանակցություններին, Իրանի ԱԳ նախարարը նշել է.-«Թրամփի կառավարության հետ կապված, Իրանը որդեգրել է համբերատարության քաղաքականությունը և դեռևս վաղ է դատողություններ անելու համար»:
Կլոր սեղանից հետո, պատասխանելով «Associated Press»-ի թղթակցի հարցին , իրանի ԱԳ նախարարն ասել է.-«Նույնիսկ եթե Թրամփը հրաժարվի միջուկային համաձայնությունից, դա աշխարհի վերջը չի լինի»:
Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կառավարությանը ՝ ՀԳՀԾ-ի հարցում իր պարտավորությունները լիարժեք չկատարելու և մասնավորապես բազմաթիվ հարցերի համար, որոնց բախվում են իրանական բանկերը:
Իրանում առաջիկա նախագահական ընտրությունների մասին Զարիֆն ասել է.-«Կարևորն այն է, որ իրանցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Դա հույժ կարևոր է Ասիայի արևմտյան շրջանի և աշխարհի համար»: