«ՀԳՀԾ-ի խախտումը զարմանք է պատճառելու Թրամփին».-Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i51604-ՀԳՀԾ_ի_խախտումը_զարմանք_է_պատճառելու_Թրամփին_._Զարիֆ
Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարարի խոսքով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը զարմանք է պատճառելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 15:34 Asia/Tehran
  • «ՀԳՀԾ-ի խախտումը զարմանք է պատճառելու Թրամփին».-Զարիֆ

Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարարի խոսքով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը զարմանք է պատճառելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահին:

Չորեքշաբթի հունվարի 18-ին Շվեյցարիայի Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա ավանդական նիստին առընթեր կայացած կլոր սեղանի ժամանակ , Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության թեմայով բանակցությունների վերկսսումը կարող է զարմացնել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող Դոնալդ Թրամփին»:

Անդրադառնալով միջուկային համաձայնության ձեռքբերմանն ուղղված Իրանի և համաշխարհային ուժերի միջև կայացած բարդ ու դժվարին բանակցություններին, Իրանի ԱԳ նախարարը նշել է.-«Թրամփի կառավարության հետ կապված, Իրանը որդեգրել է համբերատարության քաղաքականությունը և դեռևս վաղ է դատողություններ անելու համար»:

Կլոր սեղանից հետո, պատասխանելով «Associated Press»-ի թղթակցի հարցին , իրանի ԱԳ նախարարն ասել է.-«Նույնիսկ եթե Թրամփը հրաժարվի միջուկային համաձայնությունից,  դա աշխարհի վերջը չի լինի»:

Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կառավարությանը ՝ ՀԳՀԾ-ի հարցում իր պարտավորությունները լիարժեք չկատարելու և մասնավորապես բազմաթիվ հարցերի համար, որոնց  բախվում են իրանական բանկերը:

Իրանում առաջիկա նախագահական ընտրությունների մասին Զարիֆն ասել է.-«Կարևորն այն է, որ իրանցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Դա հույժ կարևոր է Ասիայի արևմտյան շրջանի և աշխարհի համար»: