Զարիֆ. Պաղեստինն իսլամ աշխարհի գերակայությունն է
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Պաղեստինի հարցը շարունակում է մնալ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր ու գերակա հարցը»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի երեկոյան Մալայզիայի մայրաքաղաք Կուալալամպուրում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նստաշրջանին մասնակցելուց հետո ԻՌՆԱ-ի և Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակիցների հետ զրույցում ընդգծել է. «Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանների անփոփոխ թեմաներից է Պաղեստինի հարցը»:
«Վերջին զարգացումները և հատկապես զավթված Պաղեստինի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության քաղաքականությունները, մտահոգել են միջազգային հանրությանն ու մասնավորապես իսլամական երկրներին»,-հավելել է Զարիֆը:
Ողջունելով Մյանմարում ռոհինգիա մուսուլմաններին օժանդակելու ուղղությամբ միջազգային համագործակցության կապակցությամբ Իսլամական համագործակցության Կուալալամպուրի նստաշրջանում ընդունված որոշումները, Զարիֆը հույս է հայտնել, որ իսլամական երկրներն այս կապակցությամբ առավել լավ համագործակցություն կունենան:
Ռոհինգիա մուսուլմանների ճգնաժամի և Պաղեստինի վերջին զարգացումների քննարկման նպատակով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների մեկօրյա արտահերթ նստաշրջանը գումարվեց Մալայզիայում: