Թեհրանում հավատարմագրված Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i51751-Թեհրանում_հավատարմագրված_Դանիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳ_նախարարություն
Ի հետևումն Կոպենհագենում Իրանի դեսպանատան դեմ հակահեղափոխական անձանց ոտնձգության, Թեհրանում հավատարմագրված Դանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2017 07:42 Asia/Tehran
  • Թեհրանում հավատարմագրված Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Ի հետևումն Կոպենհագենում Իրանի դեսպանատան դեմ հակահեղափոխական անձանց ոտնձգության, Թեհրանում հավատարմագրված Դանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հինգշաբթի գիշեր ասել է. «Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի հյուսիսի ու արևելքի առաջին վարչության պետը կանչելով Թեհրանում հավատարմագրված Դանիայի դեսպանին, իր բողոքն է  փոխանցել Կոենհագենում Իրան դեսպանատան տան հակահեղափոխական անձանց ոտնձգության կապակցությամբ»:

Ղասեմիի ընդգծմամբ, Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի հյուսիսի ու արևելքի առաջին վարչության պետը Կոպենհագենում Իրանի դեսպանատան դեմ ոտնձգությունը միջազգային ընդունված օրենքներին դեմ համարելով, դա դեսպանության ու դրա անձնակազմի անվտանգության ապահովման հարցում թերացման ապացույցը է համարել: Նա Դանիայի կառավարությունից պահանջել է պատասխանատու և լուրջ վերաբերմունք ցուցաբերել ոտնձգության հեղինակների հանդեպ և տեղյակ պահել դրա արդյունքների մասին:

«Թեհրանում Դանիայի դեսպանը ցավ հայտնելով միջադեպի կապակցությամբ և անընդունելի համարելով Դանիայում ԻԻՀ-ի դեսպանատան դեմ հարձակումը, խոստացել է Իրանի մտահոգսւթյունն  անմիջապես փոխանցել Կոպենհագենի իշխանություններին և տեղեկացնել դրա արդյունքների մասին»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: