Վելայաթի.«Իրանը ցանկացած հարցում կաջակցի Իրաքի եզդիներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i52299-Վելայաթի._Իրանը_ցանկացած_հարցում_կաջակցի_Իրաքի_եզդիներին
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Ցանկացած հարցում Իրանի կաջակցի Իրաքի եզդիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 15:26 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իրանը ցանկացած հարցում կաջակցի Իրաքի եզդիներին»

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Ցանկացած հարցում Իրանի կաջակցի Իրաքի եզդիներին»:

Երեքշաբթի հունվարի 24-ին, Իրաքի եզդիների գլխավոր ասամբլեայի ներկայացուցիչն ու Իրաքի պառլամենտի մի խումբ եզդի պատգամավորներ, Թեհրանում հանդիպում և զրույց են ունեցել Ալի Աքբար Վելայաթիի հետ:

Անդրադառնալով ԻԼԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ գործադրվող բռնություններին, Վելայաթին ասել է.«Որպես Իրաքի ժողովրդի մի մասի, մեր երկրի կառավարությունը աջակցում է եզդիներին»:

Իրաքի եզդիների ու աշխարհազորային ուժերի համագործակցությունը համարելով նպաստավոր, Վելայաթին ասել է.«Իրանը լրջորեն է մոտենում Իրաքի միասնականության ու տարածքային ամբողջականության պահմանման խնդիրներին»:

Անդրադառնալով եզդիների դաժան կոտորածներին, Իրաքի պառլամենտի պատգմավոները դիմել են Իրանին առևանգված եզդիների ազատ արձակման գործընթացը արագացնելու հարցով: