Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը արտգործնախարարություն է կանչվել
Հունվար 29, 2017 14:20 Asia/Tehran
Իրանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի դեսպանը ԻԻՀ արտգործնախարարություն է կանչվել:
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Կիրակի օրը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը արտգործնախարարություն է կանչվել, և նրան է հանձնվել ԱՄՆ-ի նախագահի կողմից Իրանի քաղաքացիների դեմ ձեռնարկված խտրական քայլերի դեմ Իրանի բողոքի նոտան»:
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը նշել է, որ վերջին տասնամյակներում Իրանի ժողովուրը տուժել է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական և ծայրահեղական խմբերի գործողությունների հետևանքով: Իրանցիները, որտեղ էլ որ բնակություն են հաստատել, ճանաչվել են, որպես օրինապահ քաղաքացիներ:
Պիտակ