ԱՄՆ-ի քայլը պետք է ստանա համարժեք պատասխան
https://parstoday.ir/hy/news/iran-i52841-ԱՄՆ_ի_քայլը_պետք_է_ստանա_համարժեք_պատասխան
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նախարարությունում ձևավորվել է կոմիտե, որհ հետևելու է արտասահմանում բնակվող իրանցիների հարցերին: «Իրանի ու իսլամական որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլից հետո դրան հակադարձելու համար լուծումներ ու քայլեր են նախատեսվել». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 04:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի քայլը պետք է ստանա համարժեք պատասխան

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նախարարությունում ձևավորվել է կոմիտե, որհ հետևելու է արտասահմանում բնակվող իրանցիների հարցերին: «Իրանի ու իսլամական որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլից հետո դրան հակադարձելու համար լուծումներ ու քայլեր են նախատեսվել». ասել է նա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրն ասել է. «Այս կապակցությամբ կարևոր է Իրանի ԱԳ նախարարությունում առողջապահության, բուժման ու բժշկական ուսման, ինչպես նաև գիտությունների, հետազոտության ու տեխնոլոգիայի նախարարությունների և իրավապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կոմիտեի ստեղծումը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է, որ  կոմիտեն վերջին երկու օրերի ընթացքում արդեն հասցրել է որոշ գործեղանակներ մշակել ու փոխանցել աշխարհի տարբեր երկրներում հավատարմագրված ԻԻՀ-ի դեսպանատներին:  «Այս գործեղանակները մշակվել են արտասահմանում ու հատկապես ԱՄՆ-ում բնակվող իրանցիներին աջակցելու համար»: