Ղասեմին ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցի նշանակությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարած ուղևորությունը կարևոր է: «Այս ուղևորությունը բացի որպես Ֆրանսիայի ԱԳ նախարար նրա զբաղեցրած դիրքից, կարևոր է նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ նա գլխավորում է Իրան-Ֆրանսիա տնտեսական միջպետական հանձնաժողովը». ասել է նա:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրն անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարք Այրոի Թեհրան կատարած ուղևորության նպատակներին, ասել է. «Ֆրանսիան Եվրոպայի կարևոր երկրներից է և երկու երկրի միջև քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները մի քանի հարյուր տարվա անցյալ ունեն»:
Ղասեմին նշել է, որ Իրանն ու Ֆրանսիան անցած տասնամյակներում քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտում լայն համագործակցություններ են ունեցել: Նա հավելել է, որ անցած տասնամյակներում երբեմն որոշ պատճառներով այդ հարաբերությունները վայրիվերումների են մատնվել:
«Այդուհանդերձ ՀԳՀԾ-ի գործադրումից հետո երկու երկրի հարաբերությունները ցանկալի վիճակում են եղել»,-հավելել է Ղասեմին:
Ղասեմին անդրադարձել է նաև ԻԻՀ նախագահի Ֆրանսիա կատարած ուղևորությանն, ասելով. «Իրանի ու Ֆրանսիայի տարբեր նախարարների միջև մտքերի փոխանակումը հանգեցրել է երկու երկրի հարաբերությունների ամրապնդմանը»:
«60 ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած տնտեսական մի պատվիրակություն Թեհրան կատարած այցի ժամանակ ընկերակցում է Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որոնք երեքշաբթի օրը կմասնակցեն առևտրի պալատում նախատեսված նիստին»,-նշել է Ղասեմին ընդգծելով, որ Իրանի ու Ֆրանսիայի տնտեսական միջպետական հանձնաժողովը գումարելու է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իր առաջին նստաշրջանը, որը հեղափոխությանը նախորդած շրջանում էլ նախընթաց չի ունեցել և կարող է բարի մեկնարկ համարվել տնտեսական համագործակցությունների խորացման ու ընդլայնման համար:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարք Այրոն քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով, երկօրյա այցով երկուշաբթի երեկոյան ժամանեց Թեհրան: