Շամխանին քննադատել է Ֆրանսիայում Մոնաֆեղների ազատ գործունեությունը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննադատելով Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ազատ գործունեությունն, ասել է. «Մոնաֆեղների հանդեպ ցուցաբերված ցանկացած հովանավորություն ոչ-բարեկամական ուղերձ է հղելու Իրանին»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երեքշաբթի երեկոյան՝ Թեհրանում, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի բարձրաստիճան պատասխանատուներին ու քաղաքացիների նկատմամբ Մոնաֆեղների իրականացրած ոճրագործություններին, ասել է. «Մոնաֆեղների ոճրագործությունները և պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրաքի կործանված բռնապետ Սադդամի հետ նրանց համագործակցությունը չի ջնջվելու Իրանի ժողովրդի հիշողությունից»:
Շամխանին անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի միջոցով քաղաքավանների կառուցմանն ընդդիմանալու և Գազայի պաշարմանը վերջ տալու պահանջով Փարիզի համաժողովի կայացմանն, ասել է. «Սիոնիստական ռեժիմի զավթողականության ու ոճրագործությունների սահմանափակումն ու դրանց դեմ պայքարը միջազգային համագործակցություն է պահանջում և Եվրոպան այդ կապակցությամբ հստակ ուղերձներ հղելով պիտի իրագործի իր առաքելությունը»:
«Քաղաքական լուծումն ու երկխոսությունը պիտի փոխարինեն ռազմամոլությանն ու նաև քաղաքական կամքի գործադրման համար ահաբեկչությունը միջոց ծառայեցնելուն»,-ընդգծել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին վերջ տալու համար Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությանը:
Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն ասել է. «ՀԳՀԾ-ին հաջորդած միջավայրում Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հեռանկարը պարզ է»: