Իրանի սուսերամարտի ազգային հավաքականը գրավել է աշխարհում չորրորդ տեղը
https://parstoday.ir/hy/news/iran-i53389-Իրանի_սուսերամարտի_ազգային_հավաքականը_գրավել_է_աշխարհում_չորրորդ_տեղը
Իրանի սուսերամարտի ազգային հավաքականն իրանցի սուսերամարտիկների փայլուն խաղի շնորհիվ զբաղեցրել է համաշխարհային առաջնության գավաթի աղյուսակի չորրորդ հորիզոնականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2017 02:14 Asia/Tehran
  • Իրանի սուսերամարտի ազգային հավաքականը գրավել է աշխարհում չորրորդ տեղը

Իրանի սուսերամարտի ազգային հավաքականն իրանցի սուսերամարտիկների փայլուն խաղի շնորհիվ զբաղեցրել է համաշխարհային առաջնության գավաթի աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի սուսերամարտի ազգային հավաքականը կիրակի երեկոյան Իտալիայի Փադովայում անցկացվող համաշխարհային առաջնության գավաթի որակավորման փուլում պարտվել է Հունգարիային և զբաղեցրել աղյուսակի չորրորդ հրիզոնականը:

Ռուսաստանի ազգային հավաքականին թիկունքում թողած իրանցի սուսերամարտիկները կիսաեզրափակիչ փուլում 45-34 հաշվով պարտություն կրելով Հարավային Կորեայի հավաքականից, զրկվեցին եզրափակիչ փուլի ուղեգրից:

Մրցաշարի անհատական բաժնում իրանցի սուսերամարտիկ Մուջթաբա Աբեդինին շաբաթ գիշեր տիրացավ արծաթ մեդալի:

Իրանի ազգային հավաքականը հինգ սուսերամարտիկներով մասնակցել էր ուրբաթ օրվանից Իտալիայի Փադովա քաղաքում մեկնարկած համաշխարհային առաջնության գավաթի մրցություններին: