Իրանն ընդգծել է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրոպայի ակտիվացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i53587-Իրանն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ի_գործադրման_հարցում_Եվրոպայի_ակտիվացման_անհրաժեշտությունը
Անդրադառնալով ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ հատկապես բանկային ոլորտում ՀԳՀԾ-ի հաջող գործադրման համար Եվրոպան առավել ակտիվ համագործակցություն կցուցաբերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 07:43 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրոպայի ակտիվացման անհրաժեշտությունը

Անդրադառնալով ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ հատկապես բանկային ոլորտում ՀԳՀԾ-ի հաջող գործադրման համար Եվրոպան առավել ակտիվ համագործակցություն կցուցաբերի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Գերմանիայի «Քորբեր» հիմնադրամում ունեցած ելույթում, Մաջիդ Թախթ Ռավանչին անդրադարձել է համաշխարհային ու տարածաշրջանային վերջին զարգացումներիմ, ինչպես նաև ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի կապակցությամբ ԻԻՀ  քաղաքականություններին:

Նիստի մասնակիցները կարևորել  են տարբեր բնագավառներում Իրանի ու Գերմանիայի սերտ համագործակցության շարունակվելը:

ԻԻՀ ԱԳ նախարարի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով փոխնախարարն իր գերմանացի պաշտոնակցի պաշտոնական հրավերով և երկկողմ խորհրդակցությունների նպատակով այցելել է Գերմանիա: