TOTAL-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ
Ֆրանսիական TOTAL նավթային ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ այդ ընկերությունը պատրաստ է ներդրում անել Իրանում:
«Press TV» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը TOTAL նավթային ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Պույանը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է 2 միլիարդ դոլար ներդրում անել Իրանի գազային նախագծերում:
Նա ասել է , որ որոշումը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումների չեղարկամամբ:
«Նախատեսված է 2017 թ.-ի ամռանը իրականացնել Իրանի հարավային «Փարս» 11-րդ փուլի նախագիծը». հավելել է նա:
Անդրադառնալով Իրանի դեմ սահմանված շրջափակումները չեղարկելու ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանին, TOTAL ընկերության գործադիր տնօրենն ասել է.-«Երկու հրաման է արձակվել, և նախատեսված էր դրանք երկարաձգել 2017 թ.-ին»:
«Հետևաբար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իր կարծիքը հայտնի շրջափակման չեղարկման կամ երկարաձգման վերաբերյալ».- ասել է Պատրիկ Պույանը:
Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկումից հետո, TOTAL նավթային ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել Իրանի հետ: