Դանիելյանը և Մկրտչյանը ոչ-ոքիով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
Փետրվար 11, 2017 22:30 Asia/Tehran
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի առաջնութունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին փուլի առաջին պարտիայում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պադմինի Ռութի հետ: Մրցաշարի առաջին փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը նույնպես ոչ-ոքի էր խաղացել:
Աշխարհի առաջնության Հայաստանի ներկայացուցիչներին աջակցելու էր եկել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Նոկաուտ համակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում են 64 շախմատիստուհի:
Armenpress.am
Պիտակ