Ղասեմի.«Արաբիան պատրանքի մեջ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i54093-Ղասեմի._Արաբիան_պատրանքի_մեջ_է
Իրանի ԱԳ նախարարության խոսնակի խոսքերով՝ Արաբիան պատրանքի մեջ է և․ թույլ տված սխալների պատճառով, խնդիրների առջև է հայտնվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2017 14:22 Asia/Tehran
  • Ղասեմի.«Արաբիան պատրանքի մեջ է»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակի խոսքերով՝ Արաբիան պատրանքի մեջ է և․ թույլ տված սխալների պատճառով, խնդիրների առջև է հայտնվելու:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Իրանի դեմ Արաբիայի դիրքորոշման մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Սաուդյան Արաբիան գտնվում է Սիոնիստական ռեժիմի ազդեցության տակ»:

«Իրանի նկատմամբ սաուդցիների վերջին տարիների դիրքորոշումը Իրանի և տարածաշրջանի իրավիճակի մասին թերի տեղեկությունների հետևանքն է».հավաստել է Ղասեմին:

Նշելով, որ ԱՄՆ-ում նոր նախագահի աշխատանքի մեկնարկը հաշվի առնելով, Արաբիան և տարածաշրջանի այլ երկրները չպետք է պատմական սխալ թույլ տան, Ղասեմին ավելացրել է.«Տարածաշրջանի երկրները չպետք է իրենց ճակատագիրը կապեն այլ երկրների հետ»:

 Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է.«Իրանին չի մտահոգում ԱՄՆ-ի թշնամանքի շարունակումը, քանի որ ամերիկացիները ծանոթ են տարածաշրջանում Իրանի հզորության մասին  և քաջ գիտակցում են, որ թշնամիների դիմագրավման հարցում Իրանը չի ապավինում այլ երկրներին»: