Էրաղչի. Իրանն առաջատար է մասսայական կոտորածի զենքերի դեմ պայքարում
ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ասել է. «Իրանի անպաշտպան խաղաղ քաղաքացիների դեմ Իրաքի կործանված բռնապետ Սադդամի բաըսական ռեժիմի քիմիական դաժան հարձակումները չեն մոռացվելու»:
Երկուշաբթ օրը, Թեհրանում կայացած «Իրանում քիմիական զենքերի հետևանքով վիրավորների հետ համաքայլ՝ 20 տարվա միջազգային փրկարարություն» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով փոխնախարարը հավելել է. «Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի ընթացքում քիմիական զենքերի ծավալուն կիրառման ընթացքում միջազգային հանրությունն անդրադարձավ այս չար երևույթի դեմ պայքարի անհրաժեշտությանը և վավերացրեց քիմիական զենքերի տարածումը, արտադրությունը, պահեստավորումն ու կիրառումն արգելող կոնվենցիան»:
«Իրանն այդ կոնվենցիայի մշակման առաջատար ու միևնույն ժամանակ աշխարհում մասսայական ու հատկապես քիմիական զենքերի դեմ պայքարի ուղղությամբ ազդեցիկ ու ակտիվ երկրներից է եղել»,-հավելել է Էրաղչին:
ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է. «Իրանում քիմիական զենքերի հետևանքով հազարավոր նահատակների ու տասնյակ հազարավոր անձնուրացների գոյությունը միջազգային ասպարեզում նրանց բռնահարվածության ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար ծանր առաքելություն է ստեղծել»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ի դեպ, մասսայական կոտորածի զենքերի արտադրությունն ու կիրառումը մահվան վաճառականների գաղափարների արդյունքը համարելով, որը միտում է ապահովել նրանց անմարդկային շահերն, ասել է. «Միջազգային հանրությունը դեռ անտեղյակ է քիմիական զենքերի հետևանքով վիրավորված տասնյակ հազարավոր իրանցիների ու իրաքցիների տառապանքների խորքի մասին»:
Էրաղչին հույս է հայտնել, որ Իրանում ու աշխարհում խաղաղության պատգամաբերները նման արժեքավոր նախաձեռնություններով կկարողանան քիմիական զենքերի հետևանքով վիրավորների ու զոհերի խաղաղության ուղերձը լսելի դարձնել աշխարհին:
«Իրանում քիմիական զենքերի հետևանքով վիրավորների հետ համաքայլ՝ 20 տարվա միջազգային փրկարարություն» գրքի հեղինակն է Քիմիական զենքերի զոհերի պաշտպանության միության անդամ՝ Շիզոքո Թեսոյան: Գիրքը նվիրված է Իրանում քիմիական զենքերով վիրավորներին ու պատմում է նրանց կյանքի մասին: