Ղասեմի. Իսրայելի միջուկային զինապահեստը լուրջ սպառնալիք է աշխարհի անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i54350-Ղասեմի._Իսրայելի_միջուկային_զինապահեստը_լուրջ_սպառնալիք_է_աշխարհի_անվտանգության_համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ատոմային զինապահեստը ամենամեծ սպառնալիքն է աշխարհի խաղաղության ու անվտանգության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 12:34 Asia/Tehran
  • Ղասեմի. Իսրայելի միջուկային զինապահեստը լուրջ սպառնալիք է աշխարհի անվտանգության համար

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ատոմային զինապահեստը ամենամեծ սպառնալիքն է աշխարհի խաղաղության ու անվտանգության համար:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրն անդրադանալով Իրանի միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն հայտարարություններին, ասել է. «Իսրայելը հարյուրավոր մարտագլխիկներ ունի իր միջուկային զինապահեստում և ամենամեծ սպառնալիքն է համարվում Միջին Արևելքի ու աշխարհի խաղաղության ու անվտանգության համար»:

«Անհիմն հայտարարությունները կրկնվում են մի ռեժիմի կողմից, որը հավատարիմ չէ որևէ միջազգային օրենքի  և ՄԱԿ-ի բազմաթիվ զեկույցներում Պաղեստինի բռնահարված ժողովրդի և այլ հարևանների դեմ անթիվ ոճրագործությունների և անմարդկային քայլերի բազմահատորանոց գործ ունի»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Դոնալդ Թրամփի և Բենիամին Նեթանյահուի  հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ անհիմն ու անարժեք հայտարարությունների կրկնություն»:

«Հակաիրանական հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ ԱԷՄԳ-ն իր զեկույցում բազմիցս  հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ լինելը»,-ընդգծել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավելել է. «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կրոնական տեսակետի հիմամբ, միջուկային զենքն անթույլատրելի է և որևէ տեղ չի զբաղեցրել ու չի զբաղեցնում Իրանի ռազմական հայեցակարգում: Իրանն անկասկած ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումը ստացած ՀԳՀԾ-ի շրջագծում կշարունակի իր միջուկային խաղաղանպատակ ծրագիրը»: