Բելառուսն սկսել է իրանական նավթ գնել՝ ՌԴ-ից մատակարարումների փոխարինման համար. Reuters
https://parstoday.ir/hy/news/iran-i54360-Բելառուսն_սկսել_է_իրանական_նավթ_գնել_ՌԴ_ից_մատակարարումների_փոխարինման_համար._reuters
Բելառուսի «Բելօյլն» Իրանի ազգային նավթընկերությունից (NIOC) 80 հազար տոննա նավթի գնման պարտավորագիր Է կնքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 13:29 Asia/Tehran
  • Բելառուսն սկսել է իրանական նավթ գնել՝ ՌԴ-ից մատակարարումների փոխարինման համար. Reuters

Բելառուսի «Բելօյլն» Իրանի ազգային նավթընկերությունից (NIOC) 80 հազար տոննա նավթի գնման պարտավորագիր Է կնքել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով չորս աղբյուր: Սա նավթի մատակարարումների առաջին գործարքն Է Բելառուսի եւ Իրանի միջեւ, նշել Է գործակալությունը: «Բելօյլ»-ում եւ NIOC-ում մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: 

Նավթի առեւտրականների շրջանում աղբյուրների համաձայն՝ լցանավերի բեռնումը կարող Է սկսվել փետրվարի 20-ի կողմերը: Մատակարարումների լոգիստիկան մինչեւ վերջ հասկանալի չԷ, բայց հավանաբար, իրանական նավթը նախ կհասցվի Սեւ ծովում Օդեսայի նավահանգիստ կամ Էլ Բալթիկ ծովում Վենտսպիլս, իսկ այնուհետեւ երկաթուղով կտեղափոխվի Բելառուս:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բելառուսն ակտիվորեն նավթի այլընտրական աղբյուրներ Է որոնում Ռուսաստանից մատակարարումների սահմանափակման  ֆոնին:

Armenpress.am