Աշխարհում նավթային հորատման աշտարակներից Իրանի բաժինը կազմում է 7 տոկոս
Իրանի նավթի նախարարության փորձագետների ջանքերի շնորհիվ, ներկայումս աշխարհում նավթային հորատման ակտիվ աշտարակների 7 տոկոսը պատկանում է ԻԻՀ-ին: Հատկանշական է, որ անցյալում Իրանում աշխատում էր հորատման միայն մեկ աշտարակ:
ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման համաձայն` ԻԻՀ նավթի նախարարի ածխաջրային պաշարների վերահսկման հարցերով տեղակալ Ռոքնեդդին Ջավադին շաբաթ օրն Իրանի հորատման արդյունաբերության միջազգային 4-րդ համաժողովում հավելել է. «Այսօր աշխարհում ակտիվ են ավելի քան 2000 աշտարակներ, որոնցից ավելի քան 140-ը պատկանում են Իրանին»:
«Այս աշտարակների դերակատարության ու գործառույթի մեկնաբանությունը և դրանց պաշտպանական ծառայությունների ապահովումն այն լուրջ հարցերից են, որոնց ուշադրություն պիտի ցուցաբերվի»,-ընդգծել է Իրանի նավթի նախարարության պաշտոնատարը:
Ջավադիի ընդգծմամբ անհրաժեշտ է հորատման արդյունաբերության տարբեր բաժինների համար տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հնարավորություն ստեղծել:
Իրանի հորատման միջազգային 4-րդ համաժողովը, որ ներքին ու միջազգային ընկերությունների մասնակցութամբ նպատակ ունի քննարկել միջազգային ասպարեզում հորատման արդյունաբերության վերջին վիճակն, այսօր՝ կիրակի իր աշախատանքը կավարտի Թեհրանում: