ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդել է Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i54674-ԻԻՀ_ԱԳ_նախարարության_խոսնակը_հակազդել_է_Մյունխենում_Թուրքիայի_ԱԳ_նախարարի_հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ոչ-կառուցողական է բնութագրել Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2017 04:01 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդել է Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի  հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ոչ-կառուցողական է բնութագրել Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Իրանն ապակայունացնում է տարածաշրջանը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրը արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարարի  հայտությանն ասել է. «Նրանք ովքեր կայսրության շրջանին վերադառնալու սին երազանք են փայփայում և միջամտողական, անօրինական ու ապօրինի քայլերի դիմելով պաշտպանում են ահաբեկչական խմբերին և տարածաշրջանում լարվածության ու անկայունության տարածման ու նաև արյունահեղության պատճառ են դարձել, չեն կարող հրաժարվել այդ կապակցությամբ կրած իրենց մեղքի բաժնից»:

«Նրանք պետք է իմանան, որ տարածաշրջանում անկայունությունն ու անապահովությունը միայն իրենց ու մի շարք երկրների պատճառով է, հետևաբար ուրիշներին մեղադրելով չեն կարող փրկվել իրենց իսկ ստեղծված ճահճուտից»,-հավելել է Բահրամ Ղասեմին:

Նա ընդգծել է. «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել բոլոր երկրների ու հարևանների կայունության ու անվտանգության պահպանման վրա և  արժանացել է տարածաշրջանի ու աշխարհի արդար պետությունների ու ժողովուրդների ընդառաջմանը»: