«Պաղեստինի իրավազրկված ժողովուրդը լուրջ աջակցության կարիք ունի».Լարիջանի
https://parstoday.ir/hy/news/iran-i54782-Պաղեստինի_իրավազրկված_ժողովուրդը_լուրջ_աջակցության_կարիք_ունի_.Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Պաղեստինի ժողովուրդն ամենաիրավազրկվածն է աշխարհում և լուրջ աջակցության կարիք ունի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 21, 2017 11:54 Asia/Tehran
  • «Պաղեստինի իրավազրկված ժողովուրդը լուրջ աջակցության կարիք ունի».Լարիջանի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Պաղեստինի ժողովուրդն ամենաիրավազրկվածն է աշխարհում և լուրջ աջակցության կարիք ունի»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում Պաղեստինի Ինթիֆադայի  պաշտպանության 6-րդ համագումարի բացման հանդիսության ժամանակ, բարձր գնահատելով տարբեր երկրների քաղաքական այրերի ու պաշտոնատարների ներկայությունն այս համագումարում, Ալի Լարիջանին ասել է.«Այնպիսի պայմաններում ենք, որ Սիոնիստական ռեժիմն ավելի է մեծացրել ճնշումները Պաղեստինի իրավազրկված ժողովրդի վրա»:

Լարիջանին նշել է, որ անտեսելով միջազգային օրենքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, Քնեսեթի վավերացմամբ, Իսրայելը շարունակում է քաղաքատիպ ավանների կառուցումը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ Իսրայելը որոշ իսլամական երկրների վրա ազդելով, փորձում է մոռացության մատնել Պաղեստինի հարցը: