ԻԻՀ ԱԳ նախարար. Տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն
https://parstoday.ir/hy/news/iran-i55180-ԻԻՀ_ԱԳ_նախարար._Տարածաշրջանի_երկրները_պետք_է_համագործակցեն
Իրանի ԱԳ նախարարն արձագանքելով Իրանի դեմ Թուրքիայի պաշտոնատարների վերջին դիրքորոշումներին, ասել է. «Դժբախտաբար անցյալում Թուրքիայի վարած սխալ քաղաքականություններն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ այսօր նրանք պարտավոր են նման անհիմն հայտարարություններ անել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2017 07:40 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար. Տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն

Իրանի ԱԳ նախարարն արձագանքելով Իրանի դեմ Թուրքիայի պաշտոնատարների վերջին դիրքորոշումներին, ասել է. «Դժբախտաբար անցյալում Թուրքիայի վարած սխալ քաղաքականություններն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ այսօր նրանք պարտավոր են նման անհիմն հայտարարություններ անել»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կհասկանան համագործակցության կարևորությունը  և այն կփոխարինի նման հայտարարություններին:

 «Իրան» օրաթերթի հետ զրույցում արձագանքելով Իրանի դեմ Անկարայի բարձրաստիճան պաշտոնատարների վերջին հայտարարություններին, Զարիֆը նշել է, որ Թուրքիային թույլ հիշողություն ունեցող անշնորհակալ հարևան էց:

Զարիֆ ասել է. «Տեսեք թե ո՞ւր է հասել Թուրքիան: Այն պայմաններում, երբ մենք սիրտ ենք ցավեցնում Թուրքիայի կառավարության համար: Մեր բարեկամների հիշողությունը կարծես թե թուլացել է: Իրանին աղանդավորականության մեղադրանք են ուղղում ու չեն հիշում, որ մենք նրանց իշխանության համար, որ ի դեպ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերն արթուն մնացինք: Նրանք թե թույլ հիշողություն ունեն և թե անշնորհակալ են նրանց հանդեպ, ովքեր իրենց բարություն են արել ու ընկերակցել են»: