Լարիջանի. Իրանում առկա ժողովրդավարությունը պետք է պիտի ցույց տանք աշխարհին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Միջազգային ու տարածաշրջանային պայմանները թելադրում են ԻԻՀ-ում առկա ժողովրդավարությունը ցույց տալ աշխարհին»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թեհրանում ընտրությունների կազմակերպիչների համաժողովում, նշելով, որ ընտրություններն Իրանի նման կրոնական ժողովրդավարություն ունեցող երկրի համար լավ երևույթ են, Լարիջանին հավելել է. «Որոշ միջազգային ու տարածաշրջանային շրջանակներ միջուկային հարցում Իրանի արձանագրած հաջողությունից հետո այլ թեմաներ առաջ քաշելով մտադիր են կասեցնել ԻԻՀ հաջողությունների շարանը»:
«Այն որ ժողովուրդը զգում է, որ մասնակից է իր ճակատագրին ու կարող է որոշում կայացնել, բավարարվածություն է պատճառում, ինչը կարող է անվտանգության կայունացման ու տնտեսական զարգացման պատճառ դառնալ»,-ընդգծել է Լարիջանին:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան առաջիկա մայիսի 19-ին: