Անհրաժեշտ է դիմակայել արբանյակային ալիքների ապաքարոզչությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i55506-Անհրաժեշտ_է_դիմակայել_արբանյակային_ալիքների_ապաքարոզչությանը
Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը անհրաժեշտ է համարել պայքարել արբանյակային ալիքների ու մեդիա հոսանքների կողմից տարվող ապաքարոզչության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 28, 2017 18:25 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է դիմակայել արբանյակային ալիքների ապաքարոզչությանը

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը անհրաժեշտ է համարել պայքարել արբանյակային ալիքների ու մեդիա հոսանքների կողմից տարվող ապաքարոզչության դեմ:

Փետրվարի 28-ին, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենների նիստի ընթացքում, պարզաբանելով կազմակերպության մոտեցումներն ու ծրագրերը Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների կապակցությամբ, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավար Աբդոլալի Ալի Ասգարին ասել է.«Առաջիկա մայիսի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում Իրանի ռադիո-հեռուստատեսության կարևորագույն նպատակներն են՝ անկողմնակալության պահպանումը, Իսլամական հանրապետության մակարդակով ընտրությունների անցկացումը, ընտրատարատեղամասերում ժողովրդի առավելագույն համագործակցության ապահովումը, արժանավոր թեկնածուին ընտրելու հարցով ժողովրդի տեղեկացվածության ապահովումը և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից ապաքարոզչությունների չեզոքացումը»: