Ռոհանի. ԷԿՕ-ի անդամները համատեղ հարաբերությունների ամրապնդման հարցում վճռակամ են
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային կարևոր կառույց համարվող Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն ԷԿՕ-ի անդամները, վճռակամ են ընդլայնելու համագործակցությունները: «Կազմակերպության անդամների միջև համագործակցությունների խորացման ու ընդլայնման մեծ պոտենցիալ գոյություն ունի, որից պիտի օգտվել». ասել է նա:
Չորեքշաբթի գիշեր Պակիստան կատարած ուղևորությունից ու ԷԿՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո, Հասան Ռոհանին վերադարձել է Իրան: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ գագաթնաժողովը գումարվեց ընդգծելով տարբեր բնագավառներում կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: «ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովում ընդգծվեց անդամ երկրների միջև ճանապարհային, երկաթգծային, նավարկության, նավթի ու գազի ցանցերի ու առևտրական հարաբերությունների ճանապարհին արգելքների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահը նաև անդրադառնալով այս նստաշրջանին առընթեր Պակիստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հետ հանդիպումներին, ասել է. «Իրանը, Թուրքիան ու Պակիստանը ԷԿՕ-ի հիմնադիր անդամներն են և այդ երկու երկրի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին այդ երկրների հետ համագործակցություններն ու հարաբերությունները»:
«Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ բացի երկկողմ, այդ թվում բանկային ոլորտում հարաբերություններն ու նաև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեծ նշանակություն ունեցող առևտրում ազգային արժույթի օգտագործման քննարկումը, զրույց տեղի ունեցավ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ: Հարկ է նշել, որ բարեբախտաբար ներկայումս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ տարածաշրջանային հարցերի կարգավորման ուղղությամբ դրական քայլեր են վերցվում»,-նշել է ԻԻՀ նախագահը:
Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովը չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով ավարտեց իր աշխատանքը: