Ամիրաբդոլլահյան.«Իրանը դատապարտում է սիոնիստական քաղաքավանների կառուցումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i55678-Ամիրաբդոլլահյան._Իրանը_դատապարտում_է_սիոնիստական_քաղաքավանների_կառուցումը
Պաղեստինի աջակցման միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղարն ասել է.-«Իսլամական երկրները պետք է միասնաբար հովանավորեն ՄԱԿ-ի կողմից սիոնիստական ավանաբնակների կառուցման դեմ արձակված բանաձևը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 12:35 Asia/Tehran
  • Ամիրաբդոլլահյան.«Իրանը դատապարտում է սիոնիստական քաղաքավանների կառուցումը»

Պաղեստինի աջակցման միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղարն ասել է.-«Իսլամական երկրները պետք է միասնաբար հովանավորեն ՄԱԿ-ի կողմից սիոնիստական ավանաբնակների կառուցման դեմ արձակված բանաձևը»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.-«Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Արաբական լիգան պետք է իրենց իսլամական և մարդկային պարտականությունը կատարելով, աջակցեն Պաղեստինի բռնահարված ժղովրդին»:

«Պետք է կանխել ԻԼԻՊ թաքֆիրական խմբին հովանավորող Իսրայելի գոռոզ ու ամբարտավան քայլերը տարածաշրջանում». ասել է նա:

Նրա խոսքերով. «Որոշ երկրներ որոնք  Հալեպի ազատագրումը բնութագրել են որպես սգո օր, այսօր պետք է ըմբռնեն Պաղեստինի ժողովրդի տառապանքները»:

Պաղեստինի աջակցման միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղարն ընդգծել է.-«Պաղեստինի ժողովրդին և Երուսաղեմին աջակցելը կնպաստի իսլամական աշխարհի միասնությանը»:

2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը  դատապարտել է Իսրայելի քաղաքավանների կառուցումը: 

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հովանավորում է Իսրայելին: Պաղեստինցիները և միջազգային հանրությունը դատապարտում են Իսրայելի քաղաքավան կառուցելու քայլերը: