Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է,որ Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն` վեց հոգու կողմից Կոպենհագենում Իրանի դեսպանատան վրա հարձակում իրականացվելու պատճառով:
Իրանի Արտաքին գերատեսչության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.-«Մարտի 1-ին, կեսօրից հետո, վեց հոգի հարձակվել են Կոպենհագենում ԻԻՀ դեսպանատան վրա»:
Ղասեմին Իրանում Դանիայի դեսպանին է փոխանցել ԻԻՀ կառավարության խիստ բողոքը` միջազգային և Դանիայի ներքին օրենքներով ընդունված նորմերի դեմ ուղղված քայլի կապակցությամբ: Ղասեմին նաև քննադատել է Դանիայի կառավարության թույլ գործունեությունը` դեսպանատան և իրանցի աշխատակիցների անվտանգության ապահովման գործում:
Բահրամ Ղասեմին նշել է, որ Դանիայի կառավարությունը պետք է կտրուկ, լուրջ և պատասխանատու մոտեցում ցուցաբերի Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակման հեղինակներին պատժելու հարցում և արդյունքը փոխանցի ԻԻՀ կառավարությանը:
Իրանում Դանիայի դեսպանը խոր ցավ է հայտնել Դանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:«Ուղերձը պարզ է: Ես այն անհապաղ այն կփոխանցեմ Կոպենհագեն, հարցին հետամուտ կլինեմ և արդյունքի մասին կզեկուցեմ»,ասել է դանիացի դեսպանը:
ایران وزارت امور خارجه دانمارک