Իրանի ԱԳ փոխնախարար. Թրամփը ՀԳՀԾ-ն վերահաստատելուց բացի ուրիշ այլընտրանք չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i55848-Իրանի_ԱԳ_փոխնախարար._Թրամփը_ՀԳՀԾ_ն_վերահաստատելուց_բացի_ուրիշ_այլընտրանք_չունի
Իրանի ԱԳ փոխնախարարի համոզմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվելով ՀԳՀԾ-ից, մեծ վնաս կպատճառի իր երկրին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 04, 2017 08:40 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ փոխնախարար. Թրամփը ՀԳՀԾ-ն վերահաստատելուց բացի ուրիշ այլընտրանք չունի

Իրանի ԱԳ փոխնախարարի համոզմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվելով ՀԳՀԾ-ից, մեծ վնաս կպատճառի իր երկրին:

Աբբաս Էրաղչին շաբաթ օրը  Թեհրանում, «ՀԳՀԾ-ն և դիմադրողական տնտեսությունը» խորագրով ազգային համաժողովում ունեցած ելույթում նշել է. «Դոնալդ Թրամփը զբաղված է ՀԳՀԾ-ի գնահատմամբ և մինչև մայիսի կեսերը պիտի երկարաձգի Իրանի դեմ շրջփակումների գործադրման առկախումը: Եվ մինչ այդ հստակ կդառնա, թե ԱՄՆ-ի նոր կառավարությունն ինչ քաղաքականություն է որդեգրում»:

«Ներկա պայմաններում ԱՄՆ-ի նախագահի դեմ միաձայնություն գոյություն ունի, հետևաբար Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն վերահաստատելուց բացի ուրիշ ելք չունի, ու եթե որոշի պատռել ՀԳՀԾ-ն, դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կծանրանա նրա ուսերի վրա»,-ընդգծել է Աբբաս Էրաղչին: