Իրանը և ԵՄ-ը կարևորում են միջուկային համագործակցությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i55874-Իրանը_և_ԵՄ_ը_կարևորում_են_միջուկային_համագործակցությունների_զարգացումը
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած «Միջազգային միջուկային համագործակցությունը, ակնկալիքներն ու պարտականությունները» խորագրով սեմինարի ավարտին Իրանը և Եվրամիությունը համատեղ հաղորդագրություն են տարածել: Հաղորդագրությունում նշված է.«Որոշ բնագավառներում Իրան-ԵՄ առկա և զարգացող հարաբերությունները վկայում են համագործակցությունների զարգացմանն ուղղված քաղաքականության արդյունավետության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 14:54 Asia/Tehran
  • Իրանը և ԵՄ-ը կարևորում են միջուկային  համագործակցությունների զարգացումը

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած «Միջազգային միջուկային համագործակցությունը, ակնկալիքներն ու պարտականությունները» խորագրով սեմինարի ավարտին Իրանը և Եվրամիությունը համատեղ հաղորդագրություն են տարածել: Հաղորդագրությունում նշված է.«Որոշ բնագավառներում Իրան-ԵՄ առկա և զարգացող հարաբերությունները վկայում են համագործակցությունների զարգացմանն ուղղված քաղաքականության արդյունավետության մասին»:

Ըստ տարածած հաղորդագրության՝ միջուկային ոլորտում համագործակցությունը որոշիչ դեր կարող է ունենալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրականացման հարցում:

Իրանը և Եվրամիությունը նաև համաձայնության են եկել մինչև 2017 թվականի ավարտը հաջորդ սեմինարը Սպահանում անցկացնելու շուրջ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Ալի Աքբար Սալեհիի, ինչպես նաև  կլիմայական փոփոխությունների և էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգուել Արիաս Կանյետենի նախաձեռնությամբ Թեհրանը և Բրյուսելը կազմակերպել են «Միջազգային միջուկային համագործակցությունը, ակնկալիքներն ու պարտականությունները» խորագրով սեմինար, որն իր աշխատանքը մեկնարկել է փետրվարի 28-ին և ավարտել՝  մարտի 1-ին: