Իրանը և Ռուսաստանը ստորագրել են նավթի ոլորտում համագործակցության մասին հուշագիր
Իրանի հարավային նավթառատ տարածքների ազգային և Ռուսաստանի «Թաթնավթ» ընկերությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի հարավ-արևմտյան Շադեգան հանքավայրի ընդլայնման համար:
Իրանի հարավային նավթառատ տարածքների ազգային ընկերության տեխնիկական հարցերի տնօրեն՝ Համիդ Դարիսն այդ մասին ասել է.«Սա 7-րդ փոխըմբռնման հուշագիրն է,որ ստորագրել է Իրանի հարավային նավթառատ տարածքների ազգային ընկերությունը՝ երկրի 44 հանքավայրերի ընդլայնման համար»:
Նշելով ,որ այսօր շատ ընկերություններ ցանկանում ու սպասում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հարավային նավթառատ տարածքների ազգային ընկերության հետ, Դարիսը հավելել է.«Առաջիկա շաբաթներին, առնվազն երկու փոխըմբռնման հուշագիր էլ կստորագրվի»:
Նշենք,որ Շադեգան նավթային հանքավայրը գտնվում է Իրանի Խուզիստան նահանգի Շադեգան շրջկենտրոնում Ահվազ քաղաքի հարավ-արևելքից 60 կմ հեռավորության վրա: