Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանից ներկրվող նավթի ծավալը
https://parstoday.ir/hy/news/iran-i56240-Ռուսաստանը_մտադիր_է_մեծացնել_Իրանից_ներկրվող_նավթի_ծավալը
Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ասել է. «Քննարկվում է Իրանից տարեկան մինչև հինգ միլիոն բարել նավթ գնելու ծրագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 07:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանից ներկրվող նավթի ծավալը

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ասել է. «Քննարկվում է Իրանից տարեկան մինչև հինգ միլիոն բարել նավթ գնելու ծրագիրը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հավելել է. «Նավթ ապրանքի դիմաց ձևաչափով Իրանից գնված նավթի ծավալը կարող է օրական 100 հազար բարելի հասնել, ինչը տարեկան կկազմի շուրջ հինգ միլիոն բարել»:

«Այս կապակցությամբ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ ջանքերը շարունակվում են»,-հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:

Նովակը նաև տարբեր բնագավառներում Իրանի հետ նավթի ու գազի հետ կապված հնարավոր համագործակցության արժեքը 20 միլիարդ դոլար է գնահատել:

Նա ընդգծել է, որ ռուսական որոշ ընկերություններ հատուկ ուշադրություն և հետաքրքրություն են ցուցաբերում Իրանի հանքերի հանդեպ:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարի ընդգծմամբ նավթի ու գազի բնագավառում նախագծերի պայմանագրերի շնորհանդեսին մասնակցելու համար, Իրանի պատվիրակությունը մարտի 27-ին կմեկնի Մոսկվա: