Իրանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i56342-Իրանի_խորհրդարանական_պատվիրակությունը_հանդիպում_է_ունեցել_Սերբիայի_Ուղղափառ_Եկեղեցու_Պատրիարքի_հետ
Մարտի 8-ին, Ալաեդդին Բորուջերդի գլխավորած Իրանի խորհրդարանական պատվիրոկությունը Բելգրադ քաղաքի մայր եկեղեցում հանդիպում է ունեցել ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 07:45 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի հետ

Մարտի 8-ին, Ալաեդդին Բորուջերդի գլխավորած Իրանի խորհրդարանական պատվիրոկությունը Բելգրադ քաղաքի մայր եկեղեցում հանդիպում է ունեցել ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեյի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Իրանի խոհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին Պտրիարք Իրինեյին ներկայացրել է Իրանում կրոնական փոքրամասնությունների վիճակը և հասրակաության մեջ նրանց զբաղեցրադ դիրքը:

Անդրադառնալով Իրանում կրոնական համայնքների միջև առկա կառուցողական համագործակցությանն ու բարեկամական հարաբերություններին, Բուրուջերդին նշել է.«Բոլոր երկրներում կրոնական համայնքների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն անհրաժեշտություն են»:

Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը   նշել է.«Աստվածային կրոնների հետևորդները պետք է սիրեն ու հարգեն միմյանց, քանի որ Աստծու մարգարեները խաղաղության ավետաբերներ են եղել»:

Երեքշաբթի օրը Ալաեդդին Բորուջերդիի գլխավորած Իրանի պառլամենտական պատվիրակությունը  մեկնել է Սերբիա: