Զարիֆ.«Ըտրություններին իրանցիների մասնակցությունը արևմտյան երկրներին բերեց բանակցության սեղանի շուրջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i56556-Զարիֆ._Ըտրություններին_իրանցիների_մասնակցությունը_արևմտյան_երկրներին_բերեց_բանակցության_սեղանի_շուրջ
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«2013թ. անցկացված ընտրություններին Իրանի ժողովրդի ծավալուն մասնակցությունը ապացուցեց, որ Արևմուտքը իր ծրագրերի իրագործման մեջ պարտվել է այդ պատճառով էլ նրանք ընտրեցին բանակցության տարբերակը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2017 17:57 Asia/Tehran
  • Զարիֆ.«Ըտրություններին իրանցիների մասնակցությունը արևմտյան երկրներին բերեց բանակցության սեղանի շուրջ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«2013թ. անցկացված ընտրություններին Իրանի ժողովրդի ծավալուն մասնակցությունը ապացուցեց, որ Արևմուտքը իր ծրագրերի իրագործման մեջ պարտվել է այդ պատճառով էլ նրանք ընտրեցին բանակցության տարբերակը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը՝ մարտի 11-ին Մուհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Արևմտյան երկրները՝ հատկապես ԱՄՆ-ն, երբ տեսան, որ Իրանի ժողովրդին չեն կարողանում բաժանել այդ երկրի իշխանությունից բանակցության սեղանի շուրջ եկան»:

«2013թ. ընտրություններին Իրանի ժողովրդի շուրջ 73 տոկոսի մասնակցությունը պատճառ դարձավ, որ Իրանի ներկայացուցիչները ուժի դիրքից բանակցեն և կարողանան պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները»․ հավելել է Զարիֆը:

Զարիֆը նշել է.«2017թ. ընտրություններին Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս աշխարհին ցույց կտա կրոնական ժողովրդավարությունը»:

Իրանի նախագահական ընտրությունների 12-րդ շրջանը և քաղխորհուրդների ընտրությունների 5-րդ շրջանը կանցկացվի 2017թ. մայիս ամսին: