ԱՄՆ-ը խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից հետո Իրանի կարողականությունները մեծացել են
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հանգեցրել է Իրանի կարողությունների զարգացմանy և դժվարացրել է այդ երկրի դեմ կրկին շրջափակումներ կիրառելը»:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) տարեկան համագումարում ունեցած ելույթում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է.«Կարելի է մի երկրի դեմ շրջափակումներ կիրառել: Սակայն չեղարկվելուց հետո հեշտ չի լինելու դրանց կրկին կիրառումը»: Այդ մասին հաղորդել է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով AIPAC-ի կայքէջը:
Նիկի Հեյլին նշել է, որ Թեհրանի հետ կայացած համաձայնությունը հանգեցրել է Իրանի և Ռուսաստանի կարողականությունների մեծացմանը և ԻԻՀ-ին վստահություն է տվել իր նպատակների իրագործման համար:
Քննադատելով ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի դեմ ձևավորված մթնոլորտը, այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է.«Չպետք է թույլ տալ, որ Անվտանգության խորհրդում կրկին վավերացվեն բանաձևեր` Իսրայելում քաղաքատիպ ավանների կառուցման դադարեցման մասի»:
Երուսաղեմը զավթիչ ռեժիմի հետ ԱՄՆ-ի կառավարության և Կոնգրեսի հարաբերություններն ամրապնդելու նպատակով, Վաշինգհտոնում կայանում է ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի տարեկան համագումարը: