«Կասպից ծովը կարևոր է Իրանի և հարևան երկրների հարաբերություններում».Ռոհանի
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Թուրքմենստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը համարվում են Իրանի լավ հարևանները, որոնց հետ հարաբերությունները հնարավոր կլինի զարգացնել Կասպից ծովի միջոցով»:
Մարտի 30-ին Իրանի հյուսիսային Գիլան նահանգում մի քանի նախագծերի շնորհանդեսին առընթեր, Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է տարանցումային հարցերի և Հնդկաստանից ու Ռուսաստանից 20 միլիոն տոննա ծանրությամբ բեռնվածքների փոխադրման հարցին, ասելով.-«Նման ծավալի ապրանքի փոխանակումների մի մասն իրականացվելու է Իրանի տարածքով , իսկ ԻԻՀ հարավային Բանդար Աբբասը Մոսկվային միացնելու արդյունքում, մեծապես շահելու են Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ»:
Նշելով, որ Իրանի տարանցումային ուղիները տնտեսական մեծ շահեր կարող են բերել Թեհրանի, Մոսկվայի Նոր Դելիի և այլ քաղաքների համար, նախագահ Ռոհանին հավելել է.«Գիլան նահանգը հանդիսանում է Իրանի տարբեր շրջանները և մերձկասպյան երկրների կապող օղակը և գործունեության լավ հնարավորություն է ստեղծում բոլորի համար»:
Իրանի իսլամական հանրապետության նախագահը մարտի 30-ին այցելել է Գիլան, որտեղ մասնակցել է արդյունաբերական, նավահանգստային, գյուղատնտեսական, անասնապահական, հեռահաղորդակցական, առողջապահական ու շինարարական 17 նախագծերի շնորհանդեսներին: