Ռոհանի.«Իրանի ժողովրդի հաջողության գաղտնիքը միասնությունն է»
Արտադրության ծավալների մեծացմանը և առավել աշխատատեղերի ստեղծմանը ձգտելն, ընթացիկ տարում կառավարության գլխավոր նպատակը համարելով, ԻԻՀ նախագահն ասել է.«Ժողովրդի ընկերակցությամբ և միասնականությամբ հնարավոր է կարգավորել բոլոր խնդիրները»:
Հինգշաբթի երեկոյան, Գիլան նահանգում, մի խումբ երիտասարդների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ արտադրությունը, աշխատատեղերի ստեղծումն ու գործազրկության վերացումը հնարավոր է ժողովրդի կամքով ու համագործակցությամբ:
Անդրադառնալով 2015 և 2016 թվականներին նավթի համաշխարհային գնի անկմանը, Ռոհանին ասել է.«Այն պայմաններում, երբ նավթ արտադրող մի շարք երկրների ազգային արժույթը 50 տոկոսով արժեզրկվեց, Իրանը ոչ միայն չօգտվեց իր արժութային պահուստից, այլև իր նավթային եկամուտների մի մասը մուծեց ազգային զարգացման հիմնադրամի հաշվին»:
Անդրադառնալով 2017 թ. մայիսի 19-ին կայանալիք նախագահական և քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրությանը, ԻԻՀ նախագահը կարևորել է ընտրություններին ժողովրդի լայն մասնակցությունը: