Գերմանիան գլխավորում է Իրանում ներդրում կատարած  երկրների ցանկը
https://parstoday.ir/hy/news/iran-i58200-Գերմանիան_գլխավորում_է_Իրանում_ներդրում_կատարած_երկրների_ցանկը
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Գերմանիան շուրջ 4 միլիարդ դոլար ներդրում կատարելով գլխավորում է Իրանում ներդրում կատարած երկրների ցանկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 03:28 Asia/Tehran
  • Գերմանիան գլխավորում է Իրանում ներդրում կատարած  երկրների ցանկը

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Գերմանիան շուրջ 4 միլիարդ դոլար ներդրում կատարելով գլխավորում է Իրանում ներդրում կատարած երկրների ցանկը:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության զեկույցին հաղորդել է , որ ՀԳՀԾ-ի գործադրումից անցնող մեկ տարվա ընթացքում ԻԻՀ-ն ավելի քան 12 միլիարդ դոլար արտաքին ներդրում է ներգրավել և Գերմանիան 3 միլիարդ 962 միլիարդ դոլարով գլխավորում է Իրանում ներդրում կատարած երկրների ցանկը: Գերմանիային հաջորդում է Իսպանիան` երեք միլիարդ 200 միլիոն դոլար ներդրմամբ:

Հիշեցնենք, որ համաձայն այս հաղորդման, այս ժամանակահատվածում Իրանում ներդրում կատարած երկրների շարքում են Հայաստանը, Իսպանիան, Գերմանիան, Էմիրությունները, Բրիտանիան, Բելառուսիան, Թուրքիան, Ադրբեջանը, Չինաստանը, Ռուսաստանը, Իրաքը, Օմանը, Ֆրանսիան, Քուվեյթը, Մալայզիան, Հնդկաստանն ու Վենեսուելան: