Ռոհանի.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիությունը, դիմադրողական տնտեսության նպատակներից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i58290-Ռոհանի._Արտաքին_ճնշումների_դիմաց_անխոցելիությունը_դիմադրողական_տնտեսության_նպատակներից_է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիության պահպանումը դիմադրողական տնտեսության նպատակներից է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2017 12:50 Asia/Tehran
  • Ռոհանի.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիությունը, դիմադրողական տնտեսության նպատակներից է»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Արտաքին ճնշումների դիմաց անխոցելիության պահպանումը դիմադրողական տնտեսության նպատակներից է»:

Ապրիլի 3-ին Իրանի համակարգի մի խումբ  գործարարների ու կառավարիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին ասել է.«Արտադրությունը աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի սկիզբ է հանդիսանում»:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Իրանի նպատակն էր պատռել պարտադրյալ ու բռնի շրջափակումների շղթան,որն արդեն իրականացել է»․հավելել է նա:

Անդրադառնալով Իրանում կայանալիք առաջիկա երկու կարևոր ընտրություններին, նախագահ Ռոհանին նշել է.«Ընտրությունները հանդիսանում են հանրապետականության  ու ժողովրդավարության բանալին և  լեգիտիմության հիմքը»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը ապավինում է ժողովրդի ձայներին ու ընտրություններին և ժողովրդի ու երկրի երկարատև նպատակներն այս ճանապարհով կիրականանան»:

Նշելով ,որ առաջիկա ընտրություններին ժողովրդի մասնակցությունը կխթանի Իրանի  դիրքի ամրապնդմանը միջազգային բեմում, նախագահ Ռոհանին ասել է.«Հակառակ որոշ երկրների, Իրանում ընտրությունների ժամանակ մեծ աշխուժություն է տիրում: Ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունենում երկրում անցկացվող ընտրություններին:

Իրանում 12-րդ նախագահական և  քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: