«Իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ու հարգանքը պետք է ապահովված լինի»․ մշակույթի գործիչ
https://parstoday.ir/hy/news/iran-i58310-Իրանցի_զբոսաշրջիկների_անվտանգությունն_ու_հարգանքը_պետք_է_ապահովված_լինի_մշակույթի_գործիչ
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տեղակալն ասել է. «Աշխարհի տարբեր երկրներում պետք է ապահովվի իրանցի զբոսաշրջիկների հարգանքն ու անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2017 15:12 Asia/Tehran
  • «Իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ու հարգանքը պետք է ապահովված լինի»․ մշակույթի գործիչ

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տեղակալն ասել է. «Աշխարհի տարբեր երկրներում պետք է ապահովվի իրանցի զբոսաշրջիկների հարգանքն ու անվտանգությունը»:

Երկուշաբթի օրը, հակադարձելով իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ Թուրքիայի ոստիկանների բռնի վերաբերմունքը պատկերող վերջին օրերի ընթացքում ինտերնետում տարածված տեսանյութին, Մորթեզա Ռահմանի Մովահեդն ասել է.«2017 թ. փետրվարին, Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի պաշտոնատարների Իրան կատարած այցի ընթացքում մեր բողոքն է փոխանցվել այդ կապակցությամբ»:

Նա նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին և քննարկվելու է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի պաշտոնատարների հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

2017 թ. մարտին, Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Բազարգանի սահմանի մոտակայքում գտնվող Գուրբուլաղի սահմանում, թուրք սահմանապահները ծեծի են ենթարկել իրանցի զբոսաշրջիկներին: Այդ դեպքի հարցով Իրանի խիստ բողոքից հետո, Թուրքիայի պաշտոնատարները հարկադրված ներողություն են խնդրել և հեռացրել են օրինախախտ սահմանապահներին: