Ռոհանին ընդգծել է Իրանում «աշխատատեղ ստեղծող արտադրության» կարևորությոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i58426-Ռոհանին_ընդգծել_է_Իրանում_աշխատատեղ_ստեղծող_արտադրության_կարևորությոնը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ աշխատատեղ ստեղծող արտադրության շտապ իրագործումը պայմանավորված է բոլոր ուժերի, ժողովրդի ու ԶԼՄ-ների համագործակցության շնորհիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 03:07 Asia/Tehran
  • Ռոհանին ընդգծել է Իրանում «աշխատատեղ ստեղծող արտադրության» կարևորությոնը

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ աշխատատեղ ստեղծող արտադրության շտապ իրագործումը պայմանավորված է բոլոր ուժերի, ժողովրդի ու ԶԼՄ-ների համագործակցության շնորհիվ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում նշել է, որ իրանական նոր տարին «Դիմադրողական տնտեսություն, արտադրություն-զբաղվածություն» կոչվելը դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման համար կառավարության ծրագրերի շտապ իրագործման ուղղությամբ բացառիկ առիթ է: «Արտադրության, կապիտալի ու գործարարության հովանավորումը պիտի վերածվի հանրային մշակույթի». ասել է նա:

Ռոհանին  նշել է, որ աշխարհում միայն վեց երկրներ տարեկան 600 հազարից ավելի աշխատատեղ ստեղծելու կարողություն ունեն:  «Անցած տարի Իրանում 630 հազար աշխատատեղ է ստեղծվել և նկատի առնելով աշխատատեղերին երիտասարդության ունեցած աճող կարիքը, որը տարեկան շուրջ մեկ միլիոն 200 հազարի է հասնում, արտադրության ու զբաղվածության բնագավառներում հսկա աշխատանքի պահանջ է զգացվում». ասել է նա:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ հիմնական ու ընդհանուր նպատակը ընտրություններին ժողովրդի առավել մասնակցության և բարոյական ու ակտիվ մրցակցության ապահովումն է, որը փառք ու պատիվ բերելով ԻԻՀ-ին նաև հասարակական կապիտալի առավել ամրապնդման պատճառ է դառնալու:

ԻԻՀ նախագահական ընտրությունների 12-րդ շրջանը կայանալու է 2017 թվականի մայիսի 19-ին: