Իրանը պատասխանել է Բրիտանիայի վարչապետի հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Տարածաշրջանում ու հատկապես Եմենի դեմ Արաբիայի անմարդկային ու անհավասար ոտնձգության ընթացքում անմեղ մարդկանց սպանելու նպատակով ոտնձգողներին զենքի վաճառքը չի համապատասխանում Բրիտանիայի վարչապետի արած հայտարարւթյուններին»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը, հակազդելով ԻԻՀ-ին տարածաշրջանում անկայունության ստեղծման մեջ մեղադրող Սաուդյան Արաբիայում Թերեզա Մեյի հայտարարություններին, Բահրամ Ղասեմին ասել է. «Դժբախտաբար սա առաջին անգամը չէ, որ Բրիտանիայի վարչապետը սուտը գերադասում է ճշմարտությանը»:
«Բրիտանիայի վարչապետը հեշտությամբ աչքը փակում է զարգացումների պատմության ու տարածաշրջանում վերջին տասնամյակների իրադարձությունների վրա և կամա թե ակամա մոռանում է, որ Միջին Արևելքում անկայունության ու հետամնացության խոշոր բաժինը տարածաշրջանում պատերազմ հրահրելու և ոտնձգության ուղղությամբ Բրիտանիայի ու նրա դաշնակիցների վարած գաղութարարական քաղաքականությունների, տարածամոլության ու անարդարության արդյունքն է»,-հայտարարել է Ղասեմին:
Նա հավելել է, «Անկասկած Միջին Արևելքի զգայուն ու ռազմավարական նշանակությամբ տարածաշրջանում անվտանգության, անդորրի ու կայունության ապահովմանը սատարելու ուղղությամբ ԻԻՀ-ի ջանքն ու վճռակամությունը թափանցիկ, հստակ, խոհեմ ու իմաստուն և ահաբեկչության ու բրտարարքների դեմ պայքարի ուղղությամբ վերցված քայլ են համարվում»:
«Թերեզա Մեյի անհիմն մեղադրանքներն այն պայմաններում են արծարծվում, երբ ահաբեկիչների կողմից ոտնձգության ենթարկված ու ԻԻՀ-ից օժանդակություն խնդրած երկրներում անվտանգության, կայունության ու խաղաղության հովանավորման ուղղությամբ Իրանի կարևոր դերակատարությունը որևէ անթաքույց է»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ղասեմին հավելել է. «Բրիտանիայի վարչապետն ու Միջին Արևելքում այդ երկրի որոշ մոտիկ դաշնակիցներն այնքան էլ գոհ չեն Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերի հաջողությունների կապակցությամբ իրենց հաշվարկների չիրականացվելուց ու ահաբեկչական տարրերի հետ մղվելուց ու ցանկանում են, որ տարածաշրջանը մատնված մնա շարունակվող ու վտանգավոր անկայունության ու անապահովության»:
«ԻԻՀ-ն խստորեն դատապարտում է տարածաշրջանի որոշ երկրների գոհունակությունն ու ֆինանսական հովանավորությունը շահելու նպատակով կատարվող այդ արտահայտությունները և ակնկալում է, որ Լոնդոնի իշխանություններն ըմբռնելով իրականություններն ու օգտվելով անցած շրջաններում Պարսից ծոցի տարածաշրջանում իրենց փորձից սրբագրեն իրենց սխալ դիրքորոշումները»,-ընդգծել է Ղասեմին: