Ռոհանի.«Բոլոր նահանգները ուշադրությունը կկենտրոնացնեն զբաղվածություն առաջացնող արտադրության վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i58532-Ռոհանի._Բոլոր_նահանգները_ուշադրությունը_կկենտրոնացնեն_զբաղվածություն_առաջացնող_արտադրության_վրա
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Հիմք ընդունելով «Դիմադրողական տնտեսություն զբաղվածություն-արտադրությունը» կարգախոսը, բոլոր նահանգները պիտի ջանքերը կենտրոնացնեն զբաղվածություն ստեղծող արտադրությունների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 07:12 Asia/Tehran
  • Ռոհանի.«Բոլոր նահանգները ուշադրությունը կկենտրոնացնեն զբաղվածություն առաջացնող արտադրության վրա»

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Հիմք ընդունելով «Դիմադրողական տնտեսություն զբաղվածություն-արտադրությունը» կարգախոսը, բոլոր նահանգները պիտի ջանքերը կենտրոնացնեն զբաղվածություն ստեղծող արտադրությունների վրա»:

Ապրիլի 6-ին, Սեմնան նահանագ կատարած այցի ընթացքում, Հասան Ռոհանին ասել է.«Այս այցելության նպատակն է՝ քննարկել նախորդ այցելության ընթացքում արծարծված նախագծերը, դրանց ձեռքբերումները և 80-90 տոկոս առաջադիմություն արձանագրած նախագծերի ամբողջական գործադրումը»:

«Սեմնան կատարած այցի ընթացքում, շահագործման են հանձնվելու մի շարք նախագծեր և որոշում ենք ընդունելու ազգային արտադրության ու աշխատատեղեր ստեղծելու ոլորտներում նշանակություն ունեցող նախագծերի շուրջ»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահի ինքնաթիռի Սեմնանի օդանավակայամ մտնելու հետ միաժամանակ, շահագործման է հանձնվել օդանավակայանի թռիչքների որակի բարելավման նախագիծը:

Սեմնան կատարած այցի ընթացքում նախագահ Ռոհանիի ծրագրերից կլինի նաև շինարարական 18 նախագծերի շահագործման հանձնելը: