Ռոհանի.«Մեծացել է Իրանի արտահանման ծավալները»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«Անցած տարվա տվյալների համաձայն, 63 տարի հետո Իրանի արտահանումների ծավալներն արդեն անցել են ներմուծումների ծավալից և սա վկայում է Դիմադրողական տնտեսության արդյունավետության մասին»:
Սեմնան նահանգ կատարաց այցի ընթացքում Հասան Ռոհանին ասել է.-«Հայտարարված տվյալների համաձայն 2017 թ. մարտին Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալները կազմում են 43 միլիարդ 600 միլիոն դոլար: Սա վկայում է որ Իրանի արտահանումների ծավալն ներմուծումների համեմատությամբ 300 միլիոն դոլար ավելացել է»:
Ռոհանին հավաստիացրել է.-«Այս տարի հիմք ընդունելով Դիմադրղական տնտեսություն, զբաղվածություն-արտադրում կարգախոսը, պետք է ավելի քան 700 հազար աշխատատեղեր ստեղծել իրանցիների համար»:
«Անցած տարի 714 հազար աշխատատեղեր են ստեղծվել իրանցիների համար». հավելել է նախագահը:
Սեմնան կատարած այցի ընթացքում, նախագահ Ռոհանիի հրամանով շահագործման հանձնվեց շինարարական, գյուղտնտեսության, ֆինանսական և արդյունաբերական 18 նախագծեր: