Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/iran-i58780-Իրանի_և_Ռուսաստանի_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետերը_հանդիպել_են
ԻԻՀ-ի և ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը դատապարտել են Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումներն, ասելով.«Ահաբեկիչների դեմ հարձակումներն ինտենսիվորեն շարունակվելու են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2017 14:43 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են

ԻԻՀ-ի և ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը դատապարտել են Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումներն, ասելով.«Ահաբեկիչների դեմ հարձակումներն ինտենսիվորեն շարունակվելու են»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Հոսեյն Բաղերին և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում, կարևորելով ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Թեհրանի և Մոսկվայի վճռակամությունը, հայտարարել են.«Սիրիան առաջարկել է անկողմնակալ խմբի միջոցով հետաքննություն անցկացնել Իդլիբի աղետի մանրամասները պարզելու համար»:

Կողմերը նաև կարևորել են՝ մինչև ահաբեկիչների և նրանց աջակիցների ամբողջական ոչնչացումը Սիրիայի կառավարության հետ Իրանի և Ռուսաստանի համագործակցության շարունակումը: