«Միջուկային տեխնոլոգիան Իրանի համար անհրաժեշտություն է».Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i58842-Միջուկային_տեխնոլոգիան_Իրանի_համար_անհրաժեշտություն_է_.Ռոհանի
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է, որ միջուկային տեխնոլոգիան Իրանի համար անհրաժեշտություն է եղել , իսկ տեխնոլոգիայի ուղին շարունակելու հեղափոխության մեծահարգ առաջնորդի պնդումը եղել է ճիշտ և իրավացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 09:08 Asia/Tehran
  • «Միջուկային տեխնոլոգիան Իրանի համար անհրաժեշտություն է».Ռոհանի

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է, որ միջուկային տեխնոլոգիան Իրանի համար անհրաժեշտություն է եղել , իսկ տեխնոլոգիայի ուղին շարունակելու հեղափոխության մեծահարգ առաջնորդի պնդումը եղել է ճիշտ և իրավացի:

Կիրակի ապրիլի 9-ին , Իրանի միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Դիվանագետները միջազգային շրջանակներում ի ցույց դրեցին «Միջուկային էներգիան մեր անօտարելի իրավունքն է» կարգախոսի ճշմարտացիությունը:

«Հեղափոխական, գիտական, ջիհադական ու հավաքազորային կառավարման արդյունքում, միջուկային էներգիան դրսևորվել է Իրանի ժողովրդի կենցաղի տարբեր բաժիններում».հավաստել է նախագահ Ռոհանին:

Նշելով, որ աշխարհի որոշ երկրներ ցանկանում էին տարբեր պատրվակներով Իրանից խլել միջուկային տեխնոլոգիան, ռոհանին ասել է .-«Համաշխարհային ուժերին դիմակայելով Իրանի միջուկային դոսիեն 2003 թվականին ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չանցավ, ինչը համարվում է ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի առաջին հաղթանակը»:

Քննադատելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Իրանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ն առանց ՄԱԿ-ի և ԱԽ-ի արտոնության, իրեն իրավունք է վերապահում հարձակվել Միջին Արևելքում անկախ մի երկրի վրա:  Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման տարածաշրջանային աջակիցները պետք է գիտակցեն, որ իրենց հերթն էլ գալու է»:

«Իրանի նախագահական ընտրությունները չեն նմանում ԱՄՆ-ում ընտրություններին: Իրանի ժողովուրդը ՝ ազգային միասնության ու միատարրության շնորհիվ, մասնակցելու է ընտրություններին ՝ իր հզորությունն աշխարհին ապացուցելով». աս է Իրանի նախագահը: