Նախագահ Ռոհանին այցելել է Մազանդարան նահանգ
https://parstoday.ir/hy/news/iran-i58974-Նախագահ_Ռոհանին_այցելել_է_Մազանդարան_նահանգ
Շինարարական մի քանի նախագծերի մեկնարկը հայտարարելու նպատակով, երեքշաբթի օրը, Մազանդարան նահանգի կենտրոն՝ Սարի է այցելել ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 07:30 Asia/Tehran
  • Նախագահ Ռոհանին այցելել է Մազանդարան նահանգ

Շինարարական մի քանի նախագծերի մեկնարկը հայտարարելու նպատակով, երեքշաբթի օրը, Մազանդարան նահանգի կենտրոն՝ Սարի է այցելել ԻԻՀ նախագահը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ այցի ընթացքում շահագործման են հանձնվելու կամ մեկնարկելու են շինարարական, գյուղատնտեսական, ուսումնական, առողջապահական, արդյունաբերական ու սպորտային 43 նախագծեր:

Նախագահի Մազանդարան նահանգ կատարած այցի ընթացքում Բեհշահր քաղաքում մեկնարկելու է «Ամիրաբադ»-ի թղթի արտադրման համալիրի գործունեությունը:

Բեհշահրում «Ամիրաբադ»-ի թղթի արտադրման համալիրում տարեկան արտադրվելու է 55 հազար տոննա թուղթ: Համալիրն ունի 175 աշխատատեղ: