Նախագահ Ռոհանին այցելել է Մազանդարան նահանգ
Ապրիլ 11, 2017 07:30 Asia/Tehran
Շինարարական մի քանի նախագծերի մեկնարկը հայտարարելու նպատակով, երեքշաբթի օրը, Մազանդարան նահանգի կենտրոն՝ Սարի է այցելել ԻԻՀ նախագահը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ այցի ընթացքում շահագործման են հանձնվելու կամ մեկնարկելու են շինարարական, գյուղատնտեսական, ուսումնական, առողջապահական, արդյունաբերական ու սպորտային 43 նախագծեր:
Նախագահի Մազանդարան նահանգ կատարած այցի ընթացքում Բեհշահր քաղաքում մեկնարկելու է «Ամիրաբադ»-ի թղթի արտադրման համալիրի գործունեությունը:
Բեհշահրում «Ամիրաբադ»-ի թղթի արտադրման համալիրում տարեկան արտադրվելու է 55 հազար տոննա թուղթ: Համալիրն ունի 175 աշխատատեղ:
Պիտակ