Առաջին օրվա ընթացքում ԻԻՀ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը ներկայացրեց 130 մարդ
Իրանի ընտրությունների շտաբի քարտուղարը տեղեկացրել է ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցման առաջին օրվա ընթացքում 130 թեկնածուների արձանագրման մասին:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ալի Փուր Ալի Մոթլաղն անդրադառնալով թեկնածուների տվյալներին, հայտարարել է, որ գրանցված 130 թեկնածուներից 6-ը կանայք են:
ԻԻՀ նախագահական 12-րդ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը երեքշաբթի առավոտյան ԻԻՀ ՆԳ նախարարի հրահանգով սկսվեց Թեհրանում գտնվող ընտրությունների շտաբում և տևելու է մինչև առաջիկա շաբաթ օրը:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհորդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի և 10-րդ նստաշրջանի խորհրդարանի առաջին միջնստաշրջանային ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան մայիսի 19-ին: